Քո ձմեռային հանգիստը Հայաստանում

Քո ձմեռային հանգիստը Հայաստանում

Չկա այնպիսի մեկը,  ով չսիրի ճանապարհորդել։ Մեզնից շատերը  սիրում են ուսումնասիրել և բացահայտել  նոր քաղաքներ, երկրներ, բարձրանալ ամենաբարձր  լեռները և իջնել վտագավոր գետերի երկայնքով, իսկ ոմանք էլ սիրում են  նստել կրակի մոտ, մարդկանց հետ զրուցել կամ նկարվել պատմամշակութային արժեք ունեցող կոթողների մոտ։ Մենք բոլորս տարբեր ենք մեր նախասիրություններում, սակայն մի բանն է ընդհանրական, բոլորս սիրում ենք ճանապարհորդել  նաև ձմռանը։  Իսկ եթե դուք այն տեսակին եք պատկանում,  ով սիրում է  ձմեռային հանգիստը համատեղել  էքստրիմի և սուր զգացողությունների հետ, ապա ձեզ առաջարկում ենք ձմեռային  զբոսաշրջության մի քանի տեսակ, որոնք կարելի է իրականացնել Հայաստանում։

 

Ski tour

Ձմեռային հանգստի առավել ներդաշնակ տեսակներից մեկը Ski tour-ն է։ Եվրոպական մի շարք երկրներում այն մեծ տարածում ունի, իսկ  Հայաստանում  նոր զարգացող սպորտաձերից է։ Ski tour-երը  կազմակերպվում են  ամենագեղեցիկ լեռանային  շրջաններում, որտեղ  մարդակային անցուդարձ գրեթե չկա։ Հայաստանում կարելի է այն իրականացնել Եղեգիսում, Թեղենիսում,  Հատիսում և մի շարք այլ վայրերում։ Ski tour-ի տևողությունը երկար է, որի  ընթացքում  քայլելով բարձրանում են, ապա  սահելով իջնում։

 

 

Snowshoeng

Snowshoe-ն կարելի է  համարել  աշխարհի ամենահին ձմեռային զբոսաշրջության տեսակներից մեկը, ոտքերի հարմարանքը ստեղծված է  ձյան մեջ շարժվելու համար, և որքան մակերեսը մեծ  է, այնքան   ճնշումը ձյան վրա քիչ է, համապատասխանաբար,  մարդը քիչ է  ընկնում,  երբ անցնում է  ձյան վրայով։ Snowshoeing-ը  նախատեսված է ցանկացած տարիքի և ցանկացած  ֆիզիկական պատրաստվածության համար,  այս զբոսաշրջության տեսակը չի  պահանջում նախնական   վերապատրաստում և ուսումնական դասընթաց։ Հայաստանում Snowshoeing-ով կարելի է զբաղվել անտառներում, Դիլիջանի ազգային պարկում, Ծաղկունյաց լեռներում։

 

Cross-coutry skiing

Հայաստանում կան շատ վայրեր, որտեղ կա ձյուն և բազմաթիվ նախադրյալներ` դահուկավազքը զարգացնելու: Ձյան առատ տեղումները թույ են տալիս, որպեսզի այստեղ  զարգանա նաև դահուկավազք, ձմեռային մարզաձև,  որի ընթացքում օգտագործում են դահուկներ և դահուկափայտեր:  Հայաստանում անցած տարի առաջին անգամ Աշոցքում  տեղի ունեցավ երկօրյա դահուկավազքի փառատոն, որը շարունակական բնույթ կկրի։

 

 

 

Husky tour

Այս տարի առաջին անգամ Հայաստանում, Լոռու մարզում տեղացիների և զբոսաշրջիկների համար նախատեսվում է  Խասկի տուր, որն իրենից ներկայացնում է տարածաշրջանում միակ հետաքրքիր  և տարբերվող ժամանց։ Շներին կցված սահնակներով տուրերը  կունենան տարբեր երթուղիներ։ Երեխաների համար կարճ, իսկ մեծահասաակների համար կլինեն նաև  գիշերակացով տարնբերակներ։ Եթե անգամ տուրերից չօգտվեք, ապա կարող եք  երեխաների հետ  շրջել տարածքում և լուսանկարվել շների հետ։  Հասկի տուրը նաև կգործի ամռանը, այդ եղանակին շների հետ  կարելի է հաղթահարել Մայմեխ, Մայրասար և Թեժ լեռները։

Zorbing

Սուր զգացողության սիրահարներին Հայաստանը առաջարկում է ձմեռային Zorbing: Ձմեռային այս ժամանցն այն մարդկանց համար է, ովքեր   խիզախության միջոցով զգացողությունների նոր ալիք են փնտրում։ Թափնցիկ գնդակի մեջ հայտնվելով  և  գլորվելով  հետաքրքիր զարմանք կապրեք։ Հավատացած եղեք, որ այս զգաղոցությունները դուք և ձեր ընկերները դեռ շատ երկար կհիշեք։

 

Նյութը՝ Լիլիթ Խաչատուրյանի



 


11 պարտադիր այցելելու վայր Երևանում

Երևան եկող զբոսաշրջիկը պարտադիր պետք է տեսնի «Էրեբունի» թանգարանը, Կասկադը, Հանրապետության հրապարակը, Վերնիսաժը, Հյուսիսային պողոտան, Մատենադարանն ու մի շարք այլ վայրեր