Հարգելի ուղևորներ,
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը, մինչև հունիսի 1️⃣3️⃣-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը՝
Երևան-Լիոն-Երևան,
Երևան-Թել Ավիվ-Երևան,
Երևան-Վորոնեժ-Երևան,
Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղություններով:
Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան բոլոր կանոնավոր չվերթերը չեղարկվում են մինչև հունիսի 3️⃣0️⃣-ը ներառյալ:
Հայտնում ենք, որ չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին տրամադրվում է երաշխավորագիր (վաուչեր), առ այն, որ չօգտագործված ավիատոմսի գումարը համարվում է սառեցված «Արմենիա» ավիաընկերությունում և ենթակա է օգտագործման մեկ տարվա ընթացքում։
Խնդրում ենք ավիաընկերության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ info@armeniafly.com, ուղղել նամակ՝ վաուչերի պահանջով՝ առարկա դաշտում նշելով «Չեղարկված չվերթի ավիատոմսի վաուչեր»:
Մեկ տարվա ընթացքում վաուչերի գումարը չօգտագործելու դեպքում, այն ենթակա է ամբողջական վերադարձի՝ ձեր դիմումի հիման վրա:
Հարգելի ուղևորներ, հայցում ենք ձեր ներողամտությունը։
«Արմենիա» ավիաընկերությունը շարունակում է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը:
«Արմենիա» ավիաընկերությունը «Ֆեստա» ընկերությունների խմբի հետ համատեղ իրականացնում է Երևան-Սալոնիկի-Երևան կանոնավոր չվերթը
«Արմենիա» ավիաընկերությունը, տարանցիկ փոխադրումների զարգացման VKO Connect ծրագրի հետ համատեղ, առաջարկում է տարանցիկ չվերթեր Երևանից դեպի Ռուսաստանի Դաշտության և արտերկրյա այլ քաղաքաներ՝ Վնուկովո օդանավակայանով՝ առավել մատչելի և հասանելի սակագներով:
«Մեկ անգամ Հայաստանում» ուշագրավ և իրական պատմությունների մրցույթը լրացուցիչ խթան կդառնա Հայաստանը և Արցախն աշխարհին ներկայացնելու համար: Այն թույլ է տալիս մրցույթի մասնակիցների պատմությունների միջոցով ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը, նորովի բացահայտել աշխարհում հնագույն երկրներից մեկի հայտնի ու դեռևս անհայտ կողմերը: