«Արմենիան» կսկսի Արցախում ակտիվ գործունեություն ծավալել՝ գործակցության շահավետ առաջարկներ ներկայացնելով զբոսաշրջության ոլոտի պետական և մասնավոր հատվածներին:
«Արմենիա» ավիաընկերությունը, տարանցիկ փոխադրումների զարգացման VKO Connect ծրագրի հետ համատեղ, առաջարկում է տարանցիկ չվերթեր Երևանից դեպի Ռուսաստանի Դաշտության և արտերկրյա այլ քաղաքաներ՝ Վնուկովո օդանավակայանով՝ առավել մատչելի և հասանելի սակագներով:
Ավիաընկերության տոմսերը ուղևորները կարող են ձեռք բերել ավիաընկերության պաշտոնական www.armeniafly.com կայքից, ինչպես նաև՝ այցելել ավիաընկերության պաշտոնական գրասենյակ, որը գտնվում է Վազգեն Սարգսյան 10 հասցեում: Բացի այդ «Արմենիան» գործակցում է ավելի քան 100 գործակալությունների հետ, և ուղևորը տոմսը կարող է ձեռք բերել իրեն մոտ գտնվող գործակալությունից: