Ճամփորդություն երեխաների հետ

Մենք միշտ ուրախ ենք տեսնել մեր փոքրիկ ուղևորներին մեր օդանավերում: Մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի ձեր երեխաների համար օդային ճամփորդությունը դառնա առավելագույնս հարմարավետ, և հաճույք պատճառի նրանց:

2-ից 12 տարեկան երեխաներ

2-ից 12 տարեկան երեխայի համար տոմս գնելիս (2 տարին լրացած, 12 տարին չլրացած )  վճարում եք համապատասխան մանկական սակագինը, և ձևակերպվում է ուղևորի սովորական տոմս: Նման երեխաները զբաղեցնում են ուղևորի առանձին նստատեղ:

Նրանց նաև տրամադրվում է 1 գրանցված ուղեբեռի տեղ՝ ամրագրված տոմսի դասին համապատասխան:

Փոքր երեխաներով ընտանիքները առաջնահերթ գրանցվելու և օդանավ նստելու իրավունք ունեն:

Նորածին - մինչև 2 տարեկան երեխաներ (2 տարին չլրացած)

Նորածինները կարող են ճանապարհորդել ձեր ծնկներին նստած: Եթե դուք պատրաստվում եք ճանապարհորդել մինչև 2 տարեկան 2 երեխաների հետ, ապա 2-րդ երեխայի համար պետք է գնեք առանձին տոմս մանկական սակագնով: Այս դեպքում պարտադիր է օգտագործել ավտոբազմոց առանձին նստատեղում: Ի դեպ՝ նման երեխայի տարիքը պետք է գերազանցի 6 ամիսը:

Բազմոցը պետք է սարքին լինի և ունենա երեխային ֆիքսելու ամրագոտիներ: Նստատեղը չպետք է գերազանցի 42 х 42 սմ-ը կամ 16.5 х 16.5 դույմը:

Խնդրում ենք ինքերդ ապահովել ավտոբազմոցի առկայությունը:

Մինչև 2 տարեկան երեխաների համար նխատեսված ուղեբեռի առավելագույն քաշը 10կգ է:

Մեր ավիաընկերության բոլոր չվերթների ընթացքում կարող եք անվճար տեղափոխել մեկ անվճար ծալովի մանկական սայլակ, որով տեղաշարժվում է մինչև 2 տարեկան երեխան: Մանկական սայլակով կարելի օգտվել մինչև օդանավ մտնելը: Այուհետև կարող եք այն հանգիստ թողնել և մեր անձնակազմը կզբաղվի սայլակի՝ ուղեբեռի խցիկ տեղափոխելու հարցերով: Վայրէջքի օդանավակայան ժամանելուն պես Ձեզ կվերադարձնեն Ձեր մանկական սայլակը:


Ուղղություններ


Նորություններ

14.06.2018 - Նոր կադրեր, նոր շունչ

Բորտուղեկցորդն առաջին հերթին պատասխանատվություն է կրում ուղևորի կյանքի անվտանգության, հարմարավետ ու անվտանգ փոխադրման համար, ինչը պահանջում է հսկայական գիտելիքների պաշար

20.01.2019 - Բեյրութի երկնքում կրկին «Արմենիա»-ի օդանավերն են…

  Ապրիլի 19-ից «Արմենիա» ավիաընկերությունը վերսկսում է արդեն ավանդական դարձած Երևան-Բեյրութ-Երևան ուղիղ կանոնավոր չվերթերը: Այս մասին ավելի մանրամասն պատմեց  ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը.

10.07.2018 - «Արմենիա» ավիաընկերությունն ավելացրել է թռիչքների թիվը դեպի Բեյրութ եւ Բեյրութից Երեւան

«Արմենիա» ավիաընկերությունն արդեն մեկ տարի 3 ամիս է, ինչ թռիչքներ է իրականացնում դեպի Բեյրութ եւԲեյրութից Երեւան: Սակայն այժմ թռիչքների թիվը եռապատկվել է:

16.08.2018 - Հայերը շտապում են օգնության. մանկական պարային խմբի անհավանական արկածները Իտալիայում:

«Լեռնեցիներ» պարային խումբի անդամները իրենց ամբողջ կյանքի ընդհացքում կհիշեն իրենց ուղղեվորությունը Իտալիա: Հայտնի չե, թե ինչպես ամեն ինչ կավարտվեր, 8-10 տարեկան հայ երեխաների համար, եթե չհասնեյին օգնության հայ համայնքի ներկայացուցիրները: