«Արմենիա» ավիաընկերությունը հունիսի 22-ին գործարկեց Երևան-Սալոնիկի-Երևան կանոնավոր սեզոնային չվերթը:
Ընկերության ինքնաթիռները այդ ուղղությամբ թռիչքներ են իրականացնում, Ավիափոխադրումների անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) կողմից TCO ((Third Country Operators) վկայագիրը ստանալուց հետո: Թռիչքը իրականացվում է «Ֆեստա» ընկերությունների խմբի հետ համատեղ։ Մի ուղղությամբ ավիատոմսի արժեքը սկսվում է 184 եվրոյից։ Այն ներառում է 25կգ ուղեբեռ և 7կգ ձեռքի բեռ:
«Արմենիան» կանոնավոր չվերթեր է իրականացնում նաև Թել-Ավիվ, Բեյրութ, Վորոնեժ, Միներալնիյե Վոդի, Թբիլիսի: Բացի դա չարթերային չվերթեր են գործարկվել դեպի Բարսելոնա, Տիվատ, Հերակլիոն, Կոռֆու, Լառնակա, Ռոդոս, Բաղդադ, Թեհրան, Վենետիկ և այլն:
Ուղևորները կարող են տոմսերը ձեռք բերել ավիաընկերության պաշտոնական www.armeniafly.com կայքից, ինչպես նաև՝ այցելել ավիաընկերության գլխամասային գրասենյակ (Վազգեն Սարգսյան 10): «Արմենիան» համագործակցում է ավելի քան 100 գործակալությունների հետ, որոնցից նույնպես ուղևորը կարող է տոմս ձեռք բերել :
«Արմենիա» ավիաընկերությունն արդեն մեկ տարի 3 ամիս է, ինչ թռիչքներ է իրականացնում դեպի Բեյրութ եւԲեյրութից Երեւան: Սակայն այժմ թռիչքների թիվը եռապատկվել է:
Հուլիսի 7-ից «Արմենիա» ավիաընկերությունը սկսում է իր կանոնավոր չվերթների տոմսերի վաճառքը Մինովդի ...
Բորտուղեկցորդն առաջին հերթին պատասխանատվություն է կրում ուղևորի կյանքի անվտանգության, հարմարավետ ու անվտանգ փոխադրման համար, ինչը պահանջում է հսկայական գիտելիքների պաշար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Արմենիա» ավիաընկերության հիմնադիր-նախագահ Թամազ Գաիաշվիլիին: