«Արմենիա» ավիաընկերության բիզնես դասի ուղևորները շուրջօրյա մուտքի հնարավորություն ունեն «Զվարթնոցի» բիզնես սրահ

«Արմենիա» ավիաընկերության բիզնես դասի ուղևորները շուրջօրյա մուտքի հնարավորություն ունեն «Զվարթնոցի» բիզնես սրահ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Արմենիա» ավիաընկերության կանոնավոր չվերթերի բիզնես դասի ուղևորները և էկոնոմ դասը բիզնեսով փոխարինողները օգոստոսի 15-ից ստացել են շուրջօրյա մուտքի հնարավորություն «Զվարթնոց» օդանավակայանի բիզնես սրահ:

Երևանից Թել-Ավիվ, Սալոնիկ, Վորոնեժ ու Միներալնիե Վոդի թռչող ուղևորները հաշվառման ժամանակ կստանան համապատասխան կտրոնները և կկարողանան օգտվել բիզնես սրահի հետևյալ ծառայություններից

  •  թեթև ուտեստներ և խմիչքներ
  • ալկոհոլային խմիչքների լայն տեսականի
  • սուրճ և թեյ
  • ամսագրեր
  • Internet-ից օգտվելու հնարավորություն եւ համակարգիչներ
  • լողախցիկ
  • հանգստի գոտի
  • հեռուստացույց արբանյակային ալեհավաքով
  • աշխատանքային հանդիպումների սենյակ

                                        

Մեր ուղևորների հարմարավետության համար գործում է պաշտոնական armeniafly.com կայքը, որտեղ կարելի է տոմսեր ձեռք բերել: Թռիչքից 45 օր առաջ հնարավոր է տոմս գնել 49 եվրոյով՝ առանց  հարկերի  ու տուրքերի, իսկ 30 օր առաջ 69 եվրոյով: Գործում է նաև ազատ տեղերի առկայության դեպքում էկոնոմ դասը բիզնեսով փոխելու հնարավորությունը,  100 եվրո հավելավճարով։

Մեզ մոտ գործում է 4 էկոնոմ դասի սակագին ՝ «բեյսիք», «ֆլեքսի», «սմարթ» և «սուպեր»:
«Բեյսիք»  սակագնի տոմսերը վերադարձի կամ փոխանակման ենթակա չեն, ներառում են 10 կգ ձեռքի ուղեբեռ: «Ֆլեքսի» սակագնի տոմսերն ենթակա են փոխանակման ու վերադարձի, բայց չեն ներառում ուղեբեռի տեղափոխումը:  «Սմարթը» գրեթե ամբողջական փաթեթ է, որը ներառում է 25 կգ ուղեբեռ և 10 կգ ձեռքի ուղեբեռ։ «Սուպեր» սակագինն ամբողջական փաթեթ է` ինքնաթիռում ցանկալի տեղն անվճար ընտրելու հնարավորությամբ։

Մաղթում ենք  բարի թռիչք և փափուկ վայրէջք:


16.08.2018 - Հայերը շտապում են օգնության. մանկական պարային խմբի անհավանական արկածները Իտալիայում:

«Լեռնեցիներ» պարային խումբի անդամները իրենց ամբողջ կյանքի ընդհացքում կհիշեն իրենց ուղղեվորությունը Իտալիա: Հայտնի չե, թե ինչպես ամեն ինչ կավարտվեր, 8-10 տարեկան հայ երեխաների համար, եթե չհասնեյին օգնության հայ համայնքի ներկայացուցիրները:

23.04.2018 - Այսուհետ` Եվրոպան ավելի մոտ...

Հայաստան – Ֆրանսիա կապերն ամրապնդելով և Երևան-Լիոն գործակցությունն ավելի սերտ դարձնելով ապրիլի 19-ից «Արմենիա» ավիաընկերությունը սկսեց գործարկել Երևան-Լիոն-Երևան ուղիղ կանոնավոր չվերթը:

23.06.2016 - Aero Mart ծրագրի շնորհանդեսը տուրիստական գործակալությունների համար

«Արմենիա» ավիաընկերությունը հունիսի 23-ին կազմակերպել է Aero Mart ծրագրի շնորհանդեսը ...

12.09.2018 - Վորոնեժը և հայերը. ինչո՞վ է զբաղվում հայկական համայնքը

Ինքնաթիռում՝ դեպի Վորոնեժ ուղղությամբ մեկնողների 90 տոկոսը ազգությամբ հայեր են՝ հիմնականում Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հայեր: Նրանք ամառային արձակուրդներն անցկացրել են հայրենի հողում, ևւ հիմա հետ են վերադառնում Ռուսաստան՝ Վորոնեժ, տարբեր պատճառներով՝ խոպան, աշխատանք, ասֆալտի գործ: Վորոնեժի օդակայանում առաջին վայրէջք  կատարողներն էլ հայերն են:

XS / MOBILE768px SM / TABLET992px MD / DESKTOP1200px LG / LARGE DESKTOP1600px XL