«Արմենիա»  ՝ Քյոլնն ու Լիոնը ուղիղ և մատչելի

«Արմենիա» ՝ Քյոլնն ու Լիոնը ուղիղ և մատչելի

Ապրիլի 19-ից ավիաընկերությունը շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի,  ուղիղ չվերթներ կիրականացնի Լիոն: Այսպիսով, “Արմենիան” հնարավորություն  է տալիս կարճ  թռիչքից հետո ընկղմվել ֆրանսիական մշակույթի մեջ,  բացահայտել  ճարտարապետության բացառիկ նմուշներն և խոհարարական գլուխգործոցները:

Իսկ ապրիլի 24-ից ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին, ավիաընկերության օդանավերը կթռչեն գերմանական Քյոլն:  Յուրահատուկ շոկոլադով և օծանելիքով հայտնի այս քաղաքը կարող  է նաև  զարմացնել  գոթական և ռոմանական ոճով կառուցված  տաճարներով և ժամանցի ժամանակակից վայրերով:

Ավիատոմսերն  արդեն իսկ հասանելի են ավիաընկերության պաշտոնական www.armeniafly.com կայքում.  Դեպի Քյոլն մեկ ուղությամբ տոմսը կարելի է ձեռք բերել 179 եվրոյից սկսած, իսկ Լիոն սկսած  171 եվրոյից:

Նշենք, որ «Արմենիա» ավիաընկերությունը 2017թ վճարել է 390 միլիոն դրամ հարկ և զբաղեցրել 305-րդ տեղը 1000 խոշոր հարկատուների ցուցակում:  Ավիաընկերությունը տեղափոխել է շուրջ 75 հազար ուղևոր, իրականացնելով  460 թռիչք: Վերապատրաստել է Boeing 737 օդանավի երկու հրամանատար և վեց երկրորդ օդաչու: 


01.08.2016 - «Արմենիա»-ն բացում է թևերը

Օգոստոսի 1-ին դեպի Մոսկվա իր առաջին թռիչքը կատարող Բոինգ 737-500 «Արմենիա» ավիաընկերության օդանավը դիմավորեցին Վնուկովո օդանավակայանում` ջրային շիթերի «հրավառությամբ»

07.06.2019 - Թռչել երջանկությունից, բայց ուղղակի իմաստով. օդանավում արված առաջարկություն

Գևորգ Խաչատրյանը ամուսնության առաջարկ է արել իր սիրելի Դիանա Խաչատրյանին Armenia ավիաընկերության ինքնաթիռում։

28.02.2018 - Հարցազրույց «Արմենիա» ավիաընկերության  թռիչքային ծառայության պետ՝ Ալբերտ Կարապետյանի հետ

Մարտի 5-ին մեր օդաչուների  նոր խումբը մեկնել է նախնական վերապատրաստման, մեկը որպես օդանավի հրամանատար, մյուսը որպես օդաչու:

23.11.2018 - Աննախադեպ զեղչեր «Black Friday»  - ի շրջանակներում...

Նոյեմբերի 23-ին «Արմենիա» ավիաընկերության գլխամասային գրասենյակում դեռ վաղ առավոտից ուղևորների մեծ հերթ էր գոյացել: «Արմենիա» -ն միացել էր համաշխարհային հայտնի «Սև ուրբաթ» ակցիային՝ իր ուղևորներին առաջարկելով ավելի քան 70 տոկոս զեղչ՝ ռուսական և եվրոպական ուղղությունների երկկողմանի ավիատոմսերի համար: