Հարգելի գործընկերներ` ուրախ ենք տեղեկացնել ձեզ, որ «Արմենիա» ավիաընկերությունը պայմանագիր է ստորագրել հանրահայտ «Accel Aero» արաբական ընկերության հետ, որի Aero Mart տոմսերի ամրագրման ծրագիրը արդեն իսկ ներդրվել է մեր ավիաընկերության համակարգում: Նախքան ծրագրի ներդնումը «Արմենիա» ավիաընկերության տնօրինության հրավերով Հայաստան էին ժամանել «Accel Aero» ընկերության ներկայացուցիչները: Նրանք եռօրյա դասընթացների ընթացքում ավիաընկերության համապատասխան բաժնի աշխատակիցներին ծանոթացրել են ծրագրին, որպեսզի ծրագրի ներդրումը ավելի սահուն ընթանա: Տեղեկացնենք, որ «Accel Aero» ընկերության գործընկերների շարքում է նաև խոշոր «Air Arabia» ավիաընկերությունը:
Երևան-Լիոն-Երևան չվերթի բացման կապակցությամբ Ֆրանսիա այցելած` «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը հանդիպումներ ունեցավ տեղի հայ համայնքի և Լիոնի շրջանի ներկայացուցիչների հետ:
Armenia ավիաընկերությունն առաջարկում է ուղևորներին Մոսկվայից Թբիլիսի օդային ուղևորության ամենաօպտիմալ տարբերակը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։
Նոյեմբերի 23-ին «Արմենիա» ավիաընկերության գլխամասային գրասենյակում դեռ վաղ առավոտից ուղևորների մեծ հերթ էր գոյացել: «Արմենիա» -ն միացել էր համաշխարհային հայտնի «Սև ուրբաթ» ակցիային՝ իր ուղևորներին առաջարկելով ավելի քան 70 տոկոս զեղչ՝ ռուսական և եվրոպական ուղղությունների երկկողմանի ավիատոմսերի համար:
«Մեկ անգամ Հայաստանում» ուշագրավ և իրական պատմությունների մրցույթը լրացուցիչ խթան կդառնա Հայաստանը և Արցախն աշխարհին ներկայացնելու համար: Այն թույլ է տալիս մրցույթի մասնակիցների պատմությունների միջոցով ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը, նորովի բացահայտել աշխարհում հնագույն երկրներից մեկի հայտնի ու դեռևս անհայտ կողմերը: