«Արմենիա» ավիաընկերությունը հունիսի 23-ին կազմակերպել է Aero Mart ծրագրի շնորհանդեսը, որին մասնակցում էին, Հայաստանում գործող խոշոր տուրիստական գործակալությունները: Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը, ով կարևորեց տուրիստական գործակալությունների հետ համատեղ արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունը: Կարևորելով տուրիստական գործակալությունների դերը՝ Ռոբերտ Օգանեսյանը հույս հայտնեց, որ այդ համագործակցությունը կդրվի ամուր հիմքերի վրա և դրական կանդրադառնա «Արմենիա» ավիաընկերության ուղևորների վրա: Այնուհետև «Արմենիա» ավիաընկերության ամրագրման բաժնի աշխատակիցները մանրամասն ներկայացրեցին և ծանոթացրեցին տուրիստական գործակալություններին Aero Mart ծրագրի առանձնահատկությունները: Հանդիպման վերջում տուրիստական գոծակալությունների տնօրենները ցանկություն հայտնեցին ստորագրել պայմանագիր «Արմենիա» ավիաընկերության հետ և սկսել համատեղ աշխատանքը:
Հարգելի գործընկերներ` ուրախ ենք տեղեկացնել ձեզ, որ «Արմենիա» ավիաընկերությունը պայմանագիր է ...
Արմենիա» ավիաընկերության Վորենեժ-Երևան չվերթի ուղևորը Վորոնեժի միջազգային օդանավակայանի համար պատմական ցուցանիշի մի մասն է:
Քչախոս, բարի, վստահություն ներշնչող օդաչու Էդուարդ Կարապետյանն արդեն 35 տարի «օդում է» և պատրաստվում է ևս 10 տարի ծառայել հայկական ավիացիային:
Մեկը նրա համար անհանգստանում է, մյուսը կարոտում է, իսկ բոլորով սպասում են Մինչ տղամարդիկ ծաղրում են կանանց տրամաբանությունը, կանայք օդում, ջրում, ցամաքում ու խոհանոցում կարծրատիպեր են կոտրում՝ համատեղելով անհամատեղելին: