Հատուկ չվերթեր հունիսի 10-ին

Հատուկ չվերթեր հունիսի 10-ին

Հարգելի ուղևորնե՜ր,
Հունիսի 10-ին «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի հատուկ չվերթեր՝

  • Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան,
  • Երևան-Կրասնոդար-Երևան ուղղություններով։

Երևան-Միներալնիյե Վոդի չվերթին կարող են մասնակցել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաև այն ՀՀ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները(կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՌԴ քաղաքացի և գտնվում են ՌԴ-ում։
Հարկ ենք համարում նշել, որ ՌԴ-ում գործում է տեղաշարժման ներքին սահմանափակում և այս չվերթը հնարավոր է միայն այն քաղաքացիների համար, ովքեր բնակվում են Ստավրոպոլի երկրամասում, Կարաչա-Չերքեզի հանրապետությունում, Կաբարդինո-Բալկանյան Հանրապետությունում, Հյուսիսային Օսեթիայի Հանրապետությունում, Ինգուշեթիայի Հանրապետությունում, Չեչենական Հանրապետությունում, Դաղստանի Հանրապետությունում, Կալմանիայի Հանրապետությունում և Կրասնոդարի երկրամասում:
Ավիատոմսեր կարող եք ձեռք բերել ավիաընկերության գրասենյակից՝  Վ. Սարգսյան 10, «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոն:

Չվերթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանում Ռուսաստանի Դաշտության դեսպանատուն, կամ հերթագրվել https://www.gosuslugi.ru/ կայքի միջոցով։

Միներալնիյե Վոդի-Երևան չվերթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև այն ՌԴ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները(կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՀՀ քաղաքացի և գտնվում են ՀՀ-ում։
Միներալնիյե Վոդի-Երևան չվերթի համար ավիատոմսեր կարող եք ձեռք բերել մեր պաշտոնական կայքից https://www.armeniafly.com/hy կամ ավիաընկերության գրասենյակից՝  Վ. Սարգսյան 10, «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոն:

Երևան-Կրասնոդար-Երևան չվերթը չարթերային է։ Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել «Ախթամար» տուրիստական ընկերություն՝ հետևյալ հեռախոսահամարներով՝
+374 77 366 540(viber, whatsapp), +374 10 606 540։


20.12.2019 - 35 տարի օդում՝ Արցախյան ազատամարտից մինչև Աֆղանստան ու Իրաք. հայ օդաչուն կյանքը նվիրել է ավիացիային

Քչախոս, բարի, վստահություն ներշնչող օդաչու Էդուարդ Կարապետյանն արդեն 35 տարի «օդում է» և պատրաստվում է ևս 10 տարի ծառայել հայկական ավիացիային:

20.10.2017 - «Արմենիա» ավիաընկերության ուղևորը դարձավ Վորոնեժի օդանավակայանում սպասարկված 500.000 -րդ հաճախորդը

Արմենիա» ավիաընկերության Վորենեժ-Երևան չվերթի ուղևորը Վորոնեժի միջազգային օդանավակայանի համար պատմական ցուցանիշի մի մասն է:

15.09.2018 - Հարցազրույց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանի հետ

2018 թվականի հոկտեմբերի 28-ից «Արմենիա» ավիաընկերությունն անցնում է նոր՝ ձմեռային չվացուցակի՝ իր ուղևորների առաջարկելով առավել հասանելի և մատչելի  սակագներ: Այս ամենը և ոչ միայն, մեզ հետ զրույցում առավել մանրամասն ներկայացնում է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

07.06.2019 - Թռչել երջանկությունից, բայց ուղղակի իմաստով. օդանավում արված առաջարկություն

Գևորգ Խաչատրյանը ամուսնության առաջարկ է արել իր սիրելի Դիանա Խաչատրյանին Armenia ավիաընկերության ինքնաթիռում։