Թռիչք հղիության ընթացքում

Հղիության ընթացքում ճանապարհրդությունը կարող է անհրամարություններ պատճառել, բայց վստահ եղեք, Արմենիա ավիաընկերության աշխատակիցները կանեն հնարավորը, որպեսզի դուք մաքսիմալ հարմարավետ զգաք Ձեզ այդ ընթացքում: Որպեսզի թռիչքի ընթացքում նվազագույնի հասցնենք լարվածությունը, պետք է ամենասկզբից հոգ տանել բոլոր ընթացակարգերի մասին: Անհրաժեշտ է ընդամենը տրամադրել բժշկական եզրակացություն այն մասին, որ տոմսի մեջ նշված չվերթի իրականացման ժամանակ ձեզ օդային տեղափոխումը հակացուցված չէ: Եթե բժշկական եզրակացության մեջ նշված չէ չվերթի իրականացման ամսաթիվը, ապա այն ուժի մեջ է գտնվում տրման ամսաթվից 7 օր: Չվերթին գրանցվելու ժամանակ անհրաժեշտ է ներկայացնել բուժհաստատության կողմից տրամադրված բժշկական եզրակացությունը:Մեր ավիաընկերության՝ ուղևորների և ուղեբեռի օդային տեղափոխման օրենքների համաձայն, մենք տեղափոխում ենք 30 շաբաթը չգերազանցող հղիներին: Հոգ տարեք այն մասին, որ ձեռքի ուղեբեռում լինեն բոլոր անհրաժեշտ պարագաները ձեր հարմարավետ թռիչքի համար: Խնդրում ենք գալ օդանավակայան ժամանակին, որպեսզի առանց շտապողականության անցնեք բոլոր ընթացակարգերը:



Ամրագրում


Նորություններ

20.02.2020 - Հաշվիչ տեխնիկայի ֆակուլտետից՝ ավիացիա. Կարինե Սարգսյանը 40 տարի զբաղվում է թռիչքների ապահովմամբ

Ինքնաթիռների չվերթներն անհնար է պատկերացնել առանց թռիչքների ապահովմամբ զբաղվող մասնագետների: Ինքնաթիռը ղեկավարում է օդաչուն, ուղղությունը տալիս ավիադիսպետչերը, իսկ թռիչքի թույլտվությունը ստանում դրանց ապահովման մասնագետը: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ «Արմենիա» ավիաընկերության թռիչքների ապահովման հարցերով զբաղվող Կարինե Սարգսյանը ներկայացրեց 40 տարվա իր գործունեության բուն էությունը.

20.03.2018 - ԿԱՅԱՑԱՎ «ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

«Մեկ անգամ Հայաստանում» ուշագրավ և իրական պատմությունների մրցույթը լրացուցիչ խթան կդառնա Հայաստանը և Արցախն աշխարհին ներկայացնելու համար: Այն թույլ է տալիս մրցույթի մասնակիցների պատմությունների միջոցով ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը, նորովի բացահայտել աշխարհում հնագույն երկրներից մեկի հայտնի ու դեռևս անհայտ կողմերը:

15.09.2018 - Հարցազրույց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանի հետ

2018 թվականի հոկտեմբերի 28-ից «Արմենիա» ավիաընկերությունն անցնում է նոր՝ ձմեռային չվացուցակի՝ իր ուղևորների առաջարկելով առավել հասանելի և մատչելի  սակագներ: Այս ամենը և ոչ միայն, մեզ հետ զրույցում առավել մանրամասն ներկայացնում է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

18.08.2019 - Ավիացիոն մեծ ցուցահանդեսից մինչև փոքր գյուղի հեքիաթը.  Air-company Armenia-ն` հետաքրքիրի հետքերով

Վորոնեժ քաղաքի օդանավակայանում ամենամյա ավիաշոուներն արդեն դարձել են ավանդույթ։ Գոյություն ունեցող ավադույթից ձևավորվել է մեկ այլ ավանդույթ՝ «Արմենիա» ավիաընկերության ակտիվ մասնակցությունն այդ մեծ տոնին։ Սա վորոնեժցիների և այդ օդանավակայանի մյուս գործընկեր ավիաընկերությունների համար իրական տոն է, որին մեծ ոգևորությամբ մասնակցում են ինչպես տեղացիներն, այնպես էլ զբոսաշրջիկները։