Հիմա թռիչքը դարձել Է ավելի մատչելի. «Արմենիա»  ավիաընկերությունը փոխել է տարիֆները:

Հիմա թռիչքը դարձել Է ավելի մատչելի. «Արմենիա» ավիաընկերությունը փոխել է տարիֆները:

Այս աշնանից կարելի է գնել «Արմենիա» ավիաընկերության կանոնավոր թռիչքների տոմսերը բոլոր ուղղություններով ավելի ցածր տարիֆներով:

«Արմենիա» ավիաընկերությունը ձեռնարկել է նոր տարիֆային քաղաքականություն, համաձայն որի աշնանային և ձմեռային ամիսներին կարելի է գնել տոմսերը ավելի ցածր գներով: Այդ մասին իր հարցազրույցում Sputnik- Armenia-ի թղթակցին պատմեց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

«Հիմա արդեն  կարելի է գնել աշնանային և ձմեռային թռիչքների տոմսերը ավելի ցածր գներով՝ սկսած 59 եվրոյից մեկ ուղղությամբ», ասաց Խաչատրյանը:

Նա նաև նշեց, որ փոփոխվել են նաև Երևան-Լիոն-Երևան թռիչքների տարիֆները: Խաչատրյանը պարզաբանեց, որ Երևան-Լիոն-Երևան ուղղությունը շատ ձեռնատու է ինչպես ֆրանսիացիների, այնպես էլ հայերի համար: Չվերթերի գները այդ ուղղությամբ նվազել են 10-12% տոկոսով:

Երևան-Լիոն և Լիոն-Երևվան ուղիղ կանոնավոր չվերթը կայացել էր ապրիլի 19-ին: Չվերթները շաբաթական երկու օր են՝ երկուշաբթի և հինգշաբթի:

«Մեր սպասումները թռիչքներից իրենց լիովին արդարացրին, օդանավերը լի են ուղևորներով, որոնց նվազագույն քանակը  Boeing օդանավում կազմում է  100-110 ուղևոր», ասաց Խաչատրյանը:

Խաչատրյանը նշեց նաև, որ թռիչքը կլինի կանոնավոր և կիրականացվի շաբաթվա նշված օրերին:

Ավիաընկերությունը իրականացնում է տասը չարտերային թռիչքներ, որոնցից են նոր թռիչքները դեպի Վառնա(Բուլղարիա) և հունական կղզի Կոս: «Արմենիա»-ն ավելացրել է նաև կանոնավոր թռիրքներ դեպի Բաղդադ և Էրբիլ, որոնք իրականացվում են յուրաքանչուր շաբաթ օր:

«Արմենիա»-ն իրականացնում է կանոնավոր չվերթներ Երևանից Վորոնեժ, Մինվոդի, Թել Ավիվ, Բեյրութ, իսկ սկսած ապրիլից՝ նաև Լիոն:

Սկզբնաղբյուր՝  https://ru.armeniasputnik.am/society/20180810/13794836/aviakompaniya-armenia-urizm.html?fbclid=IwAR0wMXwzqrf3fd6aNhrVB928RkljI05jPhGJNRG6zpeGKMUlGJ_4rZg5Kbs

 

 


07.06.2019 - Թռչել երջանկությունից, բայց ուղղակի իմաստով. օդանավում արված առաջարկություն

Գևորգ Խաչատրյանը ամուսնության առաջարկ է արել իր սիրելի Դիանա Խաչատրյանին Armenia ավիաընկերության ինքնաթիռում։

14.05.2018 - Նոր հրամանատար «Արմենիա» ընկերությունում: Օդաչուն լքել է Միացյալ Արաբական Էմիրությունները (ՄԱԷ) և վերադարձել Հայաստան

«Արմենիա» ավիաընկերության օդաչու Էդուարդ Կարապետյանը այսօր իր առաջին թռիչքն է կատարել հրամանատարի պաշտոնում՝ Boeing 737 ինքնաթիռով: 33տարվա փորձ ունեցող օդաչուն լքեց ՄԱԷ-ը և վերադարձավ հայրենիք, երբ աշխատանքի առաջարկ ստացավ «Արմենիա» ավիաընկերությունից:

05.03.2018 - Ֆրանսիացի պաշտոնյան ոգևորված է Երևան-Լիոն չվերթի բացմամբ

Երևան-Լիոն-Երևան չվերթի բացման կապակցությամբ Ֆրանսիա այցելած` «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը հանդիպումներ ունեցավ տեղի հայ համայնքի և Լիոնի շրջանի ներկայացուցիչների հետ:

06.11.2019 - «Արմենիա» ավիաընկերությունը միացել է VKO Connect (М2 -Closed fare) նախագծին:

«Արմենիա» ավիաընկերությունը, տարանցիկ փոխադրումների զարգացման VKO Connect ծրագրի հետ համատեղ, առաջարկում է տարանցիկ չվերթեր Երևանից դեպի Ռուսաստանի Դաշտության և արտերկրյա այլ քաղաքաներ՝ Վնուկովո օդանավակայանով՝ առավել մատչելի և հասանելի սակագներով: