«Արմենիա» ավիաընկերությունը «Ֆեստա» ընկերությունների խմբի հետ համատեղ իրականացնում է Երևան-Սալոնիկի-Երևան կանոնավոր չվերթը
«Արմենիան» կանոնավոր չվերթեր է իրականացնում Բեյրութ, Թել-Ավիվ, Միներալնիյե Վոդի, Սալոնիկ, Վորոնեժ, Թբիլիսի
Ավիաընկերության տոմսերը ուղևորները կարող են ձեռք բերել ավիաընկերության պաշտոնական www.armeniafly.com կայքից, ինչպես նաև՝ այցելել ավիաընկերության պաշտոնական գրասենյակ, որը գտնվում է Վազգեն Սարգսյան 10 հասցեում: Բացի այդ «Արմենիան» գործակցում է ավելի քան 100 գործակալությունների հետ, և ուղևորը տոմսը կարող է ձեռք բերել իրեն մոտ գտնվող գործակալությունից:
Արմենիա» ավիաընկերության չվերթի առանձնահատկությունը մատչելի տոմսերն են՝ 320 ԱՄՆ դոլար` երկու ուղղությամբ, 30 կգ ուղեբեռը և օդանավում մատուցվող բարձրակարգ ծառայությունը՝ տաք սնունդ, տեղական արտադրության գինի, գարեջուր, անգամ` էկոնոմ դասում: